«ABC» հեռուստացանցը դատի է տվել FCC -ին՝ պնդելով, որ հանձնաժողովի գործողությունները կարող են քաղաքական ճնշման և խմբագրական անկախությանը միջամտելու փորձ լինել

«Disney»-ին պատկանող «ABC» հեռուստացանցը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովի (FCC) դեմ՝ պնդելով, որ հանձնաժողովի գործողությունները կարող են քաղաքական ճնշման և ցանցի խմբագրական անկախությանը միջամտելու փորձ լինել։

Վեճը վերաբերում է «ABC»-ի ութ կայանների լիցենզիաների վերանայմանը։ Դատարանից «ABC»-ն պահանջում է դադարեցնել լիցենզիաների վերանայումը և թույլ չտալ, որ «FCC»-ն իր կարգավորող գործիքակազմի միջոցով ազդի Ընկերության խմբագրական որոշումների վրա։

Հայցում անդրադարձ է կատարվում նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «ABC»-ի հասցեին արված քննադատություններին և FCC նախագահ Բրենդան Քարի հրապարակային հայտարարություններին։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment