Երևանն ու Նյու Դելին բարձր են գնահատել երկու երկրների համագործակցության զարգացումը

Քաղաքականություն

19.08.2026 | 16:59

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։ Կողմերը քննարկել են Հայաստան–Հնդկաստան համագործակցության ընդլայնումը, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը, իսկ հայկական կողմը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը։

«Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին:

Երկուստեք բարձր են գնահատվել Հայաստան-Հնդկաստան դինամիկ զարգացող հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների աճող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment