ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում և ԴԺՀ-ում չորս բնակավայր գրավելու մասին

Բաժանորդագրվել

ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է նաև հակաօդային պաշտպանության միջոցների աշխատանքի տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել չորս բնակավայր Խարկովի մարզում և ԴԺՀ-ում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ օրական ամփոփագրում:

Խարկովի մարզում ռուսական ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Ռեզնիկովո և Կուպինո բնակավայրերի նկատմամբ:

«Շրջափակման օղակում ակտիվ մարտական գործողությունների արդյունքում վերահսկողություն է հաստատվել Խարկովի մարզի Ռեզնիկովո և Կուպինո բնակավայրերի նկատմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նույն շրջանում «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները շարունակում են ընդլայնել վերահսկողության գոտին: Մարտական գործողություններ են ընթանում Պրիկոլոտնոյե, Կոտովկա և Գոգինո բնակավայրերի համար:

Ռուսական ռազմական գերատեսչությունը հայտնել է ԴԺՀ-ում ևս երկու գրավված բնակավայրի մասին: «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Նովոտրոիցկոյեի և Պետրովսկոյեի նկատմամբ:

ՌԴ ՊՆ-ն նաև տվյալներ է հրապարակել հակաօդային պաշտպանության միջոցների աշխատանքի վերաբերյալ: Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ մեկ օրում խոցվել է ինքնաթիռային տիպի 909 ուկրաինական անօդաչու թռչող սարք և երկու կառավարվող ավիացիոն ռումբ:

Leave a comment