Ռուսական զինուժը վերջին մեկ օրվա ընթացքում վերահսկողություն է հաստատել հատուկ ռազմական գործողության գոտում գտնվող չորս բնակավայրի նկատմամբ՝ Նովոտրոիցկեի և Պետրովսկիեի՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, ինչպես նաև Ռեզնիկովոյի և Կուպինոյի՝ Խարկովի մարզում։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նովոտրոիցկեն և Պետրովսկիեն անցել են «Կենտրոն» զորախմբավորման, իսկ Ռեզնիկովոն և Կուպինոն՝ «Հյուսիս» զորախմբավորման վերահսկողության տակ։