14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ
14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday» շախմատի առցանց մրցաշարի հերթական տուրում հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։
Առցանց մրցաշարը կազմակերպվում է բացառապես ՖԻԴԵ-ի կոչումներ ունեցողների համար: Այն բաղկացած է 11 տուրից, իսկ յուրաքանչյուր պարտիայի համար խաղացողը ստանում է 5 րոպե ժամանակ։