Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին Կովկասում խաղաղության հաստատման համար, նաև խոսել TRIPP-ի կարևորությունից

Քաղաքականություն

10.02.2026 | 19:53

Ռազմավարական գործընկերության մասին խարտիայի ստորագրումընանկեղծորեն կատարված աշխատանքի արդյունք է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում նախագահ Թրամփին Կովկասում խաղաղության գործում ունեցած ներդրման համար: Մենք ապրում ենք խաղաղության մեջ և մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ կառավարությանը»,- ասել է Ալիևը։

Նա նաև հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվել է համատեղ հռչակագիր, և նախագահ Թրամփը որպես վկա ստորագրել է այս հայտարարությունը. «Մենք խաղաղության մեջ ենք ապրում   վեց ամիսների ընթացքում։ Դրա համար մենք շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ կառավարությանը»։

Ալիևն անդրադարձել է նաև TRIPP նախագծին։

«Թրամփի երթուղին ոչ միայն կկապի Ադրբեջանի երկու մասերը, այլև կդառնա խոշոր տրանսպորտային միջանցք՝ շատ հուսալի և անվտանգ եղանակով։ Այն կկապի Ասիան Եվրոպայի հետ՝ Ադրբեջանի, Հայաստանի տարածքով, և դրան կմասնակցեն նաև այլ հարևան երկրներ»,- ասել է նա։

Ալիևը հայտարարել է, որ սա, ընդհանուր առմամբ, կամրապնդի տարածաշրջանում խաղաղությունը։ Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը սկսել է Հայաստանին սկսել ենք նավթամթերք արտահանել Հայաստան։

«Մենք ոչ միայն վերացրել ենք Ադրբեջանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների սահմանափակումները, այլև սկսեցինք ինքներս նավթամթերք արտահանել Հայաստան։ Սա, ըստ էության, նշանավորում է առևտրի և համագործակցության սկիզբը։ Մեր տարածաշրջանում Թրամփ-Վենս վարչակազմի ամենակարևոր արդյունքներից և նվաճումներից մեկը TRIPP նախագիծն է՝ «Թրամփի երթուղի» նախագիծը»,- նշել Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment