«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Բաքվում Դավիթ Բաբայանին ևս 2 մեղադրանք են առաջադրել

https://arm.sputniknews.ru/20260819/nstats-enq-bajc-tsnkachvoq-chenq-baqvum-davit-babajanin-evs-2-meghadranq-en-arajadrel-105889725.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/104022451_28:0:868:630_1920x0_80_0_0_e89271014b4b471873727e9d2e2a7306.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արցախ, ադրբեջան, դավիթ բաբայան, դատարան, գերի

արցախ, ադրբեջան, դավիթ բաբայան, դատարան, գերի

Բաժանորդագրվել

Բաբայանը նոր մեղադրանքները տեսել է, երբ դատավարության ավարտից մեկ շաբաթ հետո իրենց տվել են կրճատ գրություն։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Բաքվում Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին ևս երկու մեղադրանք են առաջադրել, որոնք նախատեսում են ցմահ ազատազրկում։ Բաբայանը ձայնային հաղորդագրությունով դիմել է բոլոր իրավապաշտպաններին ու նշել, որ այն, ինչ կատարվում է այսօր Բաքվի դատարանում, պետք է բողոքարկվի միջազգային ատյաններում։ Ձայնային հաղորդագրությունը NEWS.am-ին փոխանցվել է Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով։

«Ավարտվեց այսպես կոչված մեր դատավարության նաև վերաքննիչ փուլը։ Դե ինչ դատավարություն, սա մի թատրոն էր, որի սցենարը գրված էր նախօրոք։ Նույնիսկ չհամարձակվեցին տարրական սխալները շտկել։ Օրինակ` վերջին նիստում ներկայացնելով ներկաներին, երբ թողեցին այդ վճռները ուժի մեջ, իմ պաշտպաններին ներկայացրեցին հին կազմով, այն դեպքում, երբ նրանք փոխվել էին այս դատավարության ժամանակ։ Այսինքն` ոչ միայն հարկ չհամարեցին ստուգել, այլ նաև չհամարձակվեցին փոխել նախօրոք գրված սցենարը, նույնիսկ շտկել այն սխալները, որ այնտեղ կան»,–նշել է նա։

Բաբայանն ընդգծել է, որ այս ամենը ֆորմալ մի փուլ էր, որը պետք է անցնեին, որպեսզի հետագայում օգտագործեն միջազգային դատարան դիմելու համար։

Նա նշել է, որ վերաքննիչ դատարանում գործընթացին քաղաքացիներ չեն մասնակցել, այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանում մոտ 200-300 հոգի ամեն անգամ ներկա են եղել։

«Շատ հետաքրքիր է, որ այնպիսի գաղափարներ են շրջանառության մեջ դրվում, որ անհնար է ուղղակի դա պատկերացնել։ Օրինակ` ինձ վրա ավելացրել են երկու ցմահ հոդվածներ, որոնք չկային, որևէ անգամ չէր հիշատակվում ամբողջ դատավարության ժամանակ»,–նշել է նա։

Բաբայանն այդ մեղադրանքները տեսել է, երբ դատավարության ավարտից մեկ շաբաթ հետո իրենց տվել են կրճատ գրություն։ Ըստ մեղադրանքի` Բաբայանը փորձել է տապալել Ադրբեջանի իշխանությունը, սահմանադրությունը և այլն։ Հարցին, թե կա որևէ ապացույց, որ նա փորձել է տապալել իշխանությունը, ոչ մի պատասխան չեն տվել։

Բաբայանը խնդրել է այդ դատավարության հիմնական ելույթները տեսատարբերակով փոխանցեն իրենց ՄԻՊ–ին, բայց մերժել են։

«Հետաքրքիր երևույթներից մեկը այն է, որ փոխվել են նաև պաշտպանները, 5-6 պաշտպան է փոխվել այս ընթացքում։ Մեկը փոխվել է հենց վերաքննիչ դատարանում քննության մեկնարկին։ Ես փորձել եմ իմանալ՝ ինչն է պատճառը, ասել են առողջականը։ Դատարանում դատի ժամանակ ասել եմ՝ տեսազանգով կապվեք հետները, ես ուզում եմ անձամբ տեղեկանալ` ինչպես են։ Իրենք իհարկե, խառնվել են, չեն միացրել, ասել են, որ կյանքներին վտանգ չկա»,–ասել է Բաբայանը։

Նա շեշտել է, որ իրեն ամեն պահի խանգարել են ելույթ ունենալ, որը ևս պետք է միջազգային դատարանում ներկայացնելու համար։

«Հետաքրքիր զարգացումներից է նաև այն, որ այստեղի պաշտպաններից մեկը հայտարարել է` իրենք չեն ուզում, որ գործը հասնի միջազգային դատարան, որովհետև մեղադրանքների ավելի քան 95%-ը շինծու է, և որևէ ապացույց չկա։ Իսկապես դա այդպես է։ Բացի այդ, դատարանում բոլոր մեր բողոքները 100%-ով բավարարվել են հօգուտ մեղադրող կողմի։ Առաջին ատյանի դատարանում 99.4%–ն էր բավարարվել հօգուտ մեղադրող կողմի»,–նշել է նա։

Բաբայանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի դատական համակարգին այդպիսի կոպիտ սխալների համար, որոնք միջազգային դատարանում կնպաստեն արդարության վերականգնմանը։

Նա նաև նշել է, որ առողջական խնդիր ունի, որի մասին բարձրաձայնել է դատարանում և խնդրել, որ այդ ամենը արձանագրվի։

«Մի բան է պայքարել արդարության համար, մեկ այլ բան է նստել դրա համար, բայց իմացեք` չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան։ Մնացածը ամեն ինչ նորմալ է, պի՛նդ եղեք, թանկագին հայրենակիցներ, բարի կամքի մարդիկ, մեր հայրենիքին դեռ սպասում են ծանր երևույթներ»,–նշել է նա։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:

Leave a comment