Մոսկվան ներկայումս Վաշինգտոնի կողմից որևէ ակտիվություն չի տեսնում Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Ինչ վերաբերում է ամերիկյան՝ չակերտների մեջ ասած՝ «միջնորդական» դերին, ապա թող ամերիկացիներն իրենք խոսեն այդ մասին. իրենց դերի վերաբերյալ նրանց հրապարակային մեկնաբանությունները բավականին հակասական են եղել։ Այնուամենայնիվ, մեզ համար փաստն այն է, որ մի շարք հանգամանքների, և առաջին հերթին՝ եվրոպական «պատերազմի կուսակցության» կործանարար ազդեցության պատճառով, ԱՄՆ վարչակազմը Անքորիջի գագաթնաժողովից ի վեր չի կարողացել հետևել այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Արդյո՞ք սա նշանակում է, որ վարչակազմը հրաժարվել է իմ նշած այդ «միջնորդական» դերից. հավանաբար՝ ոչ, սակայն ներկայումս մենք որևէ էական ակտիվություն չենք տեսնում», – ասել է նա։
Նրա խոսքով՝ սա պարզապես նշանակում է, որ «հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է համաձայն նախագահի տված հրահանգների»։
Ըստ Ռյաբկովի՝ Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Ուկրաինայի հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ, սակայն Ուկրաինայի վերաբերյալ եռակողմ հանդիպում անցկացնելու ծրագրեր չկան։