Արեգնազ Մանուկյանը կտեսակցի դստեր հետ

Քաղաքականություն

Արեգնազ Մանուկյանը կտեսակցի դստեր հետ

«Մայր Հայաստան» ժողովրդավարական շարժման անդամ, հուլիսի 9-ից կալանավորված Արեգնազ Մանուկյանը կկարողանա տեսնել իր դստերը։

«Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո միայն այսօր ` երեխայի ծննդյան օրը առավոտյան քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ: Տեսակցությունը դեռ տեղի չի ունեցել, տիկին Մանուկյանն էլ տեղյակ չէ»,- այս մասին իր ՖԲ էջում գրել է փաստաբան Տաթեւիկ Սողոյանը։ Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը նախկին պատգավորի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել երկամսյա կալանքը։ Նրան արգելվել էր տեսակցել նաեւ անչափահաս դստեր եւ մոր հետ։

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էր Անդրանիկ Թևանյանին առնչվող վարույթի շրջանակներում։ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Այս գործով երեկ հայտարարվել է նախաքննության ավարտ։

Leave a comment