Քուշները Նեթանյահուի հետ քննարկել է Գազայի վերականգնման ամերիկյան ծրագիրը


ԱՄՆ բանագնաց Ջարեդ Քուշները ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո քննարկումներ է ունեցել Իսրայելի վարչապետի և նախագահի հետ: Օրակարգում է եղել Գազայի վերականգնման ամերիկյան ծրագիրը, որն իսրայելական կողմը չի ընդունում:


Քուշները և Բենիամին Նեթանյահուն զրուցել են մոտ 4 ժամ: Ամերիկացի բանագնացն արդյունավետ է որակել ինչպես Նեթանյահուի, այնպես էլ ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ հանդիպումը: «Կարող ենք առաջընթաց տեսնել արդեն առաջիկա 30 օրվա ընթացքում»,- ընդգծել է Քուշները, հույս հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը մոտ ապագայում կզինաթափվի:

Սակայն Reuters-ի տվյալով՝ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև չի հաջողվում հասնել փոխզիջման: Հրեական պետության ղեկավարությունը պնդում է՝ Գազայի վերակառուցումը չի սկսվի, մինչև պաղեստինյան խմբավորումը լիովին չզինաթափվի, մինչ այդ ՑԱՀԱԼ-ը դուրս չի բերվի Գազայից։

Նեթանյահուի և Խաղաղության խորհրդի բանակցություններից հետո իսրայելական կողմն էլ տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային երկու խումբ։ Առաջինը կկենտրոնանա Գազայի զինաթափման և ապառազմականացման վրա, քանի որ մինչ այդ վերակառուցման մասին խոսելն անիմաստ է։ Իսկ երկրորդ աշխատանքային խումբը կզբաղվի Գազայում սոցիալական, առողջապահական և այլ հարցերով:

Leave a comment