«Հենակետ». Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության համաձայն՝ խորհրդարանի ընդունած օրենքով 2027–2030 թվականներին պաշտպանական ծախսերը կավելանան 36 մլրդ եվրոյով։ Արդյունքում 2024–2030 թթ. ռազմական ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 400 մլրդ եվրոյից կհասնի 436 մլրդի։ Լրացուցիչ միջոցների մի մասը նախատեսվում է ուղղել կիբերանվտանգությանը և անօդաչու տեխնոլոգիաների զարգացմանը։
Միաժամանակ սեպտեմբերից մեկնարկելու է կամավոր զինվորական ծառայության նոր ծրագիրը։ Առաջին փուլում նախատեսվում է ներգրավել շուրջ 3 հազար 18–25 տարեկան երիտասարդի, իսկ ծառայությունը կտևի 10 ամիս։ Արդեն ներկայացվել է մոտ 2,2 հազար դիմում։
Մինչև 2030 թվականը Ֆրանսիան նախատեսում է ծրագրում ընդգրկված կամավորների թիվը հասցնել 10 հազարի։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)