ՍԱՏՄ-ն կասեցրել է Արարատի մարզի Դալար գյուղում գործող՝ ԱՁ Հայկ Թադևոսյանին պատկանող չրերի արտադրամասի գործունեությունը։ Վերահսկողությամբ արձանագրվել են մի շարք սանիտարահիգիենիկ խախտումներ, այդ թվում՝ արտադրամասում սանհանգույցի և հանդերձարանի բացակայություն, կոտրված հատակ, ոչ պատշաճ առաստաղներ և սարքավորումների անբավարար վիճակ։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հայկ Թադևոսյանին (Արարատի մարզ, գ․ Դալար), պատկանող չրերի արտադրամասի արտադրական գործունեությունը:
Վերահսկողության արդյունքում այստեղ արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Այսպես՝
🔹 արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել սննդային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
🔹 չի ապահովվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը,
🔹 հատակի սալիկները կոտրատված են եղել, ինչը հնարավորություն չի տալիս հեշտորեն լվանալ, ախտահանել,
🔹 առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում է խոնավության խտացմանը,
🔹 դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից․
🔹 սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,
🔹 արտադրամասը չի ունեցել սանհանգույց և անձնակազմի համար հանդերձարան:
Տրվել են խախտումները վերացնելու պարտադիր հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ»: