Հույս ունեմ՝ կարճ ժամանակում կհայտնաբերենք նորածնին թողած անձին․ Ցուցուլյան

Աջափնյակում նորածին երեխայի հայտնաբերման հետ կապված այս պահին էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացվում են։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՆԳ փոխնախարար, ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը։

«Նորածնին դրել են և գնացել, այդ առումով դեռ պետք է աշխատանքներ իրականացնենք, դեռ չենք հայտնաբերել նորածնին թողնող անձին։

Հույս ունեմ՝ կարճ ժամանակում կհայտնաբերենք»,-ասաց ոստիկանապետը։

 

Leave a comment