ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը Բագրատ սրբազանին համեմատեց միջազգային հանցագործի հետ

«Ձեր խմբակցությունը պարբերաբար խոսում է ձեր գործընկեր Արթուր Սարգսյանից, ստիպված գործի նյութերը աչքի տակով անցկացրի, հասա աստղիկների պահին, որոնք պլանավորում էին շաղ տալ Երևանի փողոցներում։ Հետո հիշեցի՝ էդ մարդկանց արդար էիք անվանում։ Արդյոք, եթե Բեն Լադենը ՀՀ-ում դատապարտված լիներ, նրան ևս կանվանեի՞ք արդար»,- ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի թեկնածության քննարկման ժամանակ նրան հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Լիլիթ Գալստյանը պատասխանեց․ «Իմ ու քննչական մարմնի, իմ և դատախազության հանգամանքները և մասնագիտական պատասխանատվությունը սարեր-ձորեր տարբեր են։ Այն պատասխանատվությունը, որ ես կարող եմ ունենալ իմ հրապարակած տեքստի հետ, բոլորովին համեմատելի չէ դատախազության, քննչական կոմիտեի հրապարակած ցուցմունքների հետ։ Կարված ցուցմունքներից բառեր եք գտնում և ուզում, որ գնահատական տա՞մ։ Իսկ համեմատությունը կոռեկտ չէ»։

Վահագն Ալեքսանյանը վերահաստատեց իր ասածը․ «Առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում այդ երկու անձանց միջև»։

Դահլիճից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը վրդովված ասում էր՝ չափավորեք։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment