https://arm.sputniknews.ru/20260818/chinastany-nerkajacrel-e-drvonneri-hajtnaberman-hamakarg-vory-rep-vov-hnaravvor-che-tshnshel-105865405.html
Չինաստանը ներկայացրել է դրոնների հայտնաբերման համակարգ, որը ՌԷՊ-ով հնարավոր չէ ճնշել
Չինաստանը ներկայացրել է դրոնների հայտնաբերման համակարգ, որը ՌԷՊ-ով հնարավոր չէ ճնշել
Sputnik Արմենիա
Համակարգը կշռում է 6,4 կգ և ներառում է ակուստիկ մոդուլ՝ 48 խոսափողով, ինչպես նաև տեսանելի և ինֆրակարմիր տիրույթներում աշխատող տեսախցիկ: 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T12:43+0400
2026-08-18T12:43+0400
2026-08-18T12:43+0400
դրոն
անօդաչու թռչող սարք (աթս)
չինաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/12/105862550_0:0:1144:643_1920x0_80_0_0_e9c4d64eecca1a59ce4746e43ece9f6f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Չինաստանում ներկայացրել են անօդաչու սարքերի հայտնաբերման նոր համակարգ, որը հայտնաբերում է ԱԹՍ-ներին ձայնով, այնուհետև նույնացնում օպտիկական տեսախցիկների միջոցով: Համալիրի մշակողը «Beijing Ribri Technology» ընկերությունն է։Համալիրի առանձնահատկություններից մեկը ռադարի բացակայությունն է։ «Beijing Ribri Technology» ընկերությունում նշում են, որ դրա շնորհիվ ռադիոլոկացիոն ալիքների վրա ազդող ռադիոէլեկտրոնային պայքարի ավանդական միջոցներով համակարգը հնարավոր չէ ճնշել։ Ընդ որում, համալիրի արդյունավետությունը իրական մարտական պայմաններում անկախ գնահատականներով չի հաստատվել։Մշակումն առաջարկվում է օգտագործել ռազմական օբյեկտների, կրիտիկական ենթակառուցվածքների և ծովային օբյեկտների պաշտպանության համար։ Սարքավորումները ունեն պաշտպանիչ շերտ ու նախատեսված են բարդ եղանակային պայմաններում աշխատելու համար:Ավելի վաղ հաղորդվել էր նաև Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերին հակազդելու նոր միջոցների մշակման մասին:
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Китай представил новую систему борьбы с дронами
Sputnik Արմենիա
Китай представил новую систему борьбы с дронами
2026-08-18T12:43+0400
true
PT0M11S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/12/105862550_108:0:965:643_1920x0_80_0_0_aa8d8c517208581391f11ee12ff75c3e.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դրոն, անօդաչու թռչող սարք (աթս), չինաստան, видео
դրոն, անօդաչու թռչող սարք (աթս), չինաստան, видео
Բաժանորդագրվել
Համակարգը կշռում է 6,4 կգ և ներառում է ակուստիկ մոդուլ՝ 48 խոսափողով, ինչպես նաև տեսանելի և ինֆրակարմիր տիրույթներում աշխատող տեսախցիկ:
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Չինաստանում ներկայացրել են անօդաչու սարքերի հայտնաբերման նոր համակարգ, որը հայտնաբերում է ԱԹՍ-ներին ձայնով, այնուհետև նույնացնում օպտիկական տեսախցիկների միջոցով: Համալիրի մշակողը «Beijing Ribri Technology» ընկերությունն է։
Համակարգը կշռում է 6,4 կգ և ներառում է ակուստիկ մոդուլ՝ 48 խոսափողով, ինչպես նաև տեսանելի և ինֆրակարմիր տիրույթներում աշխատող տեսախցիկ: Մշակող ընկերությունը հայտնել է, որ համալիրն ունակ է հայտնաբերել ինչպես փոքր՝ FPV-դրոններ, այնպես էլ ավելի մեծ անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Շահեդ-136»: Օպտիկական մոդուլը կարող է հայտնաբերել թիրախը մինչև 4 կմ հեռավորության վրա և աշխատել շուրջօրյա:
Համալիրի առանձնահատկություններից մեկը ռադարի բացակայությունն է։ «Beijing Ribri Technology» ընկերությունում նշում են, որ դրա շնորհիվ ռադիոլոկացիոն ալիքների վրա ազդող ռադիոէլեկտրոնային պայքարի ավանդական միջոցներով համակարգը հնարավոր չէ ճնշել։ Ընդ որում, համալիրի արդյունավետությունը իրական մարտական պայմաններում անկախ գնահատականներով չի հաստատվել։
Մշակումն առաջարկվում է օգտագործել ռազմական օբյեկտների, կրիտիկական ենթակառուցվածքների և ծովային օբյեկտների պաշտպանության համար։ Սարքավորումները ունեն պաշտպանիչ շերտ ու նախատեսված են բարդ եղանակային պայմաններում աշխատելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր նաև Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերին հակազդելու նոր միջոցների մշակման մասին: