Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հայտարարել է գործառնական տնօրենի պաշտոնից Քևին Լամուրի հեռանալու մասին։
Sky News-ի համաձայն՝ ՖԻՖԱ-ն իր ամենաբարձրաստիճան ղեկավարներից մեկին աշխատանքից ազատել է այն բանից հետո, երբ նա քննադատել է կառույցի նախագահ Ջանի Ինֆանտինոյի՝ աշխարհի առաջնության բաժնեմասը մասնավոր ներդրողներին վաճառելու ծրագիրը։
Հուլիսին Լամուրը գրել էր, որ ՖԻՖԱ-ի պաշտոնյաները «մոլորեցվել» են Ինֆանտինոյի կողմից վերջին ամիսներին աշխարհի առաջնության բաժնետոմսերի գործարքի նախապատրաստման գործընթացում թափանցիկության բացակայության պատճառով, և որ նրանք «արժանի են ավելին, քան արհամարհանքի և սպառնալիքի»։
Քևին Լամուրը Ջանի Ինֆանտինոյի մտերիմներից էր և օգնել է նրան 2016 թվականի նախընտրական քարոզարշավում։