Հայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղը


Օգոստոսի 12-17-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվել է ԱՊՀ երկրների պատանեկան թիմերի միջև շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի գավաթը:


 


Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի թիմերը։


 


Հետաքրքիր և լարված պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող է դարձել Ռուսաստանի թիմը։


 


Հայաստանի թիմը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։


 


Հայաստանի թիմի կազմում հանդես էին գալիս գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, վարպետության թեկնածու Արեն Մնացականյանը, Դավիթ Ստեփանյանը, Արման Ասլանյանը և Նատալի Աֆիյանը:


 

Դիտումների քանակ5

Leave a comment