Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի թագավորի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ալ Ահլին» Էդուարդ Սպերցյանի գոլի ու գոլային փոխանցման շնորհիվ 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ալ Անվարի» նկատմամբ։

Հայաստանի ազգային հավաքականի ավագը 61-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, իսկ 89-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց բրազիլացի հարձակվող Գալենոյին։

Հայ կիսապաշտպանը երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ դարձավ «Ալ Ահլիի» կազմում։

Leave a comment