Հայաստանը և Հնդկաստանը խորացնում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործակցությունը

Բաժանորդագրվել

Կողմերը պայմանավորվել են հետագա քայլերի շուրջ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործումն ապահովելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Հայաստանն ու Հնդկաստանը խորացնում են համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Ինչպես հայտնում է ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը, այսօր նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև «Պաշտպանական արդյունաբերության ոլորտում հետազոտության, զարգացման, նորարարության և համատեղ արտադրության համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

«Փաստաթղթով կողմերն ամրագրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացման ուղղությունները՝ ներառյալ համատեղ գիտահետազոտական, նախագծային և նորարարական ծրագրերի իրականացումը, պաշտպանական տեխնոլոգիաների ստարտափների և ինկուբատորների զարգացումը, ինչպես նաև ոլորտի մասնագետների կարողությունների և փորձի փոխանակման ծրագրերը»,- հայտնում են գերատեսչությունից։

Կողմերը պայմանավորվել են հետագա քայլերի շուրջ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործումն ապահովելու նպատակով։

Հայաստանի ու Հնդկաստանի զինված ուժերն այսուհետ կհամագործակցեն նոր ձևաչափով

Leave a comment