«BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է երկաթե ճաղավանդակներին, մի քանիսը շպրտել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 16-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, «BMW X5» մակնիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի մեջտեղում շինարարական աշխատանքների համար տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին և մոտ 100 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Սկզբնաղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով մի քանի երկաթե ճաղավանդակներ շպրտվել են:

Leave a comment