Հայաստանի վարչապետի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին միջամտությունն անթույլատրելի է։ Այս մասին նշել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամն՝ ընդգծելով, որ միջազգային քրիստոնեական համայնքը պետք է խիստ արձագանքի այս ամենին։
«Փաշինյանն օգտվում է Արևմուտքում առկա հակառուսական տրամադրություններից և միջամտում Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին։
Սակայն միջազգային քրիստոնեական համայնքը պետք է սթափվի և արձագանքի այն ամենին, ինչ կատարվում է Եկեղեցու նկատմամբ»,- ասում է իրավապաշտպանը։