Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել «Al Jazeera» հեռուստաալիքին, որտեղ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է «F-35» ինքնաթիռների հարցին։ Էրդողանը նշել է, որ այս պահին սպասում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարի խոստումը «F-35» ինքնաթիռներ վերաբերյալ։
«Նրանք մեզ խոսք են տվել և այդ խոստման կատարումը շատ մեծ կարևորություն ունի Թուրքիայի համար, սպասում ենք այդ խոստման կատարմանը», – նշել է Էրդողանը։
Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններում Իսրայելի դերին՝ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Իսրայելը չի մտնում այդ հարաբերությունների մեջ ու ոչ մի պարագայում իրենք չեն հրավիրել այդ երկրին բանակցությունների սեղանի շուրջ։
«Մեր զրուցակիցն այստեղ ԱՄՆ-ն է։ Մենք քայլեր ենք ձեռնարկում և կշարունակենք ձեռնարկել՝ այդ հարցերը քննարկելով ԱՄՆ-ի հետ»,- ընդգծել է Էրդողանը։
Աղբյուր՝ Ermenihaber.am/Kurdistan24.net
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: