Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ նախաամանորյա հանդիպման

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ ղեկավարներին հրավիրել է Ամանորին ընդառաջ անցկացվող ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նախատեսված է դեկտեմբերի 21-ին՝ Սանկտ Պետերբուրգում։

Նա հրավերը ներկայացրել է Թուրքմենստանում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով հանդիպման ընթացքում։

«Հետևելով բարի ավանդույթին՝ սիրելի՛ բարեկամներ, ցանկանում եմ ձեզ բոլորիդ հրավիրել Սանկտ Պետերբուրգ՝ դեկտեմբերի 21-ին, որտեղ մենք ավանդաբար հավաքվում ենք ոչ պաշտոնական, ընկերական հանդիպման համար»,- ասել է Պուտինը։
Նախագահի խոսքով՝ մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային նշանակություն ունեցող հարցեր։

ԱՊՀ ղեկավարների նախորդ ոչ պաշտոնական հանդիպումը տեղի էր ունեցել Սանկտ Պետերբուրգում 2025 թվականի դեկտեմբերին։ 2018 թվականից ի վեր նման հանդիպումներն այդ քաղաքում ավանդաբար անցկացվում են Ամանորի տոներին ընդառաջ։

Leave a comment