Ջեֆ Բեզոսը և ներդրողների խումբը գնում են Liverpool ֆուտբոլային ակումբի բաժնեմասը

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի մասնակցությամբ ներդրողների խումբը համաձայնագիր է կնքել Fenway Sports Group-ի հետ՝ անգլիական Liverpool ֆուտբոլային ակումբի փոքր բաժնեմասը ձեռք բերելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է CNBC-ն։

Կոնսորցիումը ձեռք կբերի թիմի բաժնետոմսերի մոտ մեկ երրորդը, իսկ գործարքի արժեքը գնահատվում է մոտ 7.1 մլրդ դոլար։ Համաձայնագրի պայմաններով՝ առաջիկա 12 ամիսների ընթացքում ներդրումային խումբն օպցիոն ունի ակումբի վերահսկիչ բաժնեմասը ձեռք բերելու համար, որի գնահատված արժեքը կազմում է մոտ 8 մլրդ դոլար։

Ամենամեծ ներդրումը՝ ավելի քան 1 մլրդ դոլար է: Այն կատարել է K5 Global ընկերությունը, որտեղ Ջեֆ Բեզոսը գլխավոր ներդրողներից է։ Fenway Sports Group-ի նախագահ Մայք Գորդոնը նշել է, որ «ակումբի մոտեցումը շարունակում է գրավել հարգված ներդրողների և բիզնեսի առաջնորդների հետաքրքրությունը ամբողջ աշխարհում»։

Amazon-ի հիմնադրի համար սա առաջին ներդրումն է սպորտային ակտիվում, թեև նախկինում նա դիտարկել էր ամերիկյան ֆուտբոլի թիմեր գնելու հնարավորությունը։ Գործարարի կարողությունը գնահատվում է 272 մլրդ դոլար։

Liverpool ֆուտբոլային ակումբը համարվում է աշխարհում արժեքով չորրորդը՝ 6 մլրդ դոլար գնահատմամբ, և իր պատմության ընթացքում նվաճել է 20 չեմպիոնական տիտղոս, որոնցից վերջինը՝ 2025 թվականին։

Leave a comment