Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 53-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ինդոնեզիայի աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը (BNPB):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 15-ի գիշերը Ինդոնեզիայի Ֆլորես կղզու մոտ 7.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի է ունեցել։
«Երկրում զոհերի թիվը հետևյալն է՝ 25 մարդ Մանգգարայի շրջանում, 20-ը՝ Արևելյան Մանգգարայի շրջանում, 4-ը՝ Սիկկա շրջանում, մեկական՝ Արևմտյան Մանգգարայի և Նագեկեո շրջաններում, և երկուսը՝ Էնդե շրջանում», — ասել է BNPB-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բերթոն Փանջայթանը։
Այսպիսով, զոհերի ընդհանուր թիվն այս պահի դրությամբ 53 է։
Ինդոնեզիայի իշխանությունների վերջին տվյալներով՝ աղետի հետևանքով 137 մարդ է տուժել, այժմ նրանք անհրաժեշտ բուժում են ստանում տեղական հիվանդանոցներում։
Բացի այդ, 5488 մարդ շարունակում է մնալ կենտրոնացված տարհանման ապաստարաններում։