Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կովկասյան տարածաշրջանը կարևոր է Իրանի համար․ այնտեղ խաղաղությունը նշանակում է խաղաղություն Իրանի համար։
Ըստ Mehr գործակալության՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով վերջին միջազգային զարգացումները։
Բաղային մեկնաբանել է Իրանի պաշտպանության նախարարի Բաքու կատարած այցը՝ նշելով, որ այն ցույց է տալիս Իրանի վճռականությունը՝ ամրապնդելու վստահությունն ու համագործակցությունը հարևան երկրների հետ բոլոր մակարդակներում։