ԲԴԽ որոշմամբ՝ դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները:
Հիմք է հանդիսացել Արուսյակ Ալեքսանյանի հրաժարականի դիմումը:
Ավելի վաղ նրա լիազորությունները կասեցվել էին։
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 2022-ի հոկտեմբերի 19-ին։ Նրան պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։
Հետագայում նա ազատ արձակվեց առողջական խնդիրների պատճառով։ Նույն գործով անցնում է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։