ՀՀ–ն ռուսաստանցի զբոսաշրջիկներին հաճելիորեն զարմացրած երկրների շարքում առաջատար է. հարցում

Բաժանորդագրվել

Ըստ հարցման արդյունքների` հետխորհրդային տարածքի երկրները կարող են գերազանցել զբոսաշրջիկների սպասումները՝ հասանելիության, հյուրընկալության և հարմարավետության շնորհիվ։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում, որին ծանոթացել է ТАСС-ը։ Հետազոտությանը մասնակցել է ՌԴ 1200 բնակիչ։

Զբոսաշրջիկների 33%-ն ասել է, որ հաճելիորեն զարմացել է ԱՊՀ երկրները՝ Հայաստան, Վրաստան և Բելառուս այցելելուց հետո։ Բոլոր ուղղությունների մեջ դա ամենաբարձր ցուցանիշն է։

Իսկ Եվրոպական երկրներ այցելելուց հետո զբոսաշրջիկների 61%-ը նշել է, որ փոխել է իր կարծիքը դեպի վատը։ Հիասթափության 21%–ը բաժին է ընկել Ասիային, իսկ 5%–ը` Աֆրիկային։

Նշվում է, որ հետխորհրդային տարածքի երկրները կարող են գերազանցել զբոսաշրջիկների սպասումները՝ հասանելիության, հյուրընկալության և հարմարավետ մթնոլորտի շնորհիվ։

Եվրոպայի դեպքում, հակառակը, բարձր գները, վիզային բարդությունները և մշակութային տարբերությունները կարող են նպաստել հիասթափությանը։

Leave a comment