Region Monitor. Հայ և թուրք լրագրողները համատեղ ծրագրի շրջանակում այցելում են Հայաստանի և Թուրքիայի տարբեր քաղաքներ:
«Armenia-Türkiye Media Bus Tour» ծրագրի մասնակիցներն այժմ Ստամբուլում են։ Թուրքիայում նախատեսված են այցելություններ նաև Իզմիր, Դիարբեքիր, Վան, Մուշ և Կարս։ Լրագրողները կայցելեն հայ-թուրքական երկաթուղային և ցամաքային սահման, որից հետո կմեկնեն Հայաստան։ Այստեղ ծրագրի երթուղին ընդգրկում է Երևանը, Գյումրին, Դիլիջանը և Սևանը։
Ծրագրի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ տեղում ծանոթանալու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող զարգացումներին, տնտեսական համագործակցության, զբոսաշրջության և տարածաշրջանային հաղորդակցությունների հեռանկարներին ու մարտահրավերներին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: