https://arm.sputniknews.ru/20260816/irann-u-omany-hamadzajnutjan-en-hangel-hvormuzi-neghucvov-navagnacutjan-qartezi-shurj-105820658.html
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նավագնացության քարտեզի շուրջ
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նավագնացության քարտեզի շուրջ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել Հորմուզի նեղուցը նավագնացության համար ամբողջությամբ բացելու վերաբերյալ։ 16.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-16T11:09+0400
2026-08-16T11:09+0400
2026-08-16T11:09+0400
հորմուզի նեղուց
օման
ամն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204448_0:160:3072:1888_1920x0_80_0_0_02ca9e3a9262f7e23d0697daa9a5b642.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Իրանն ու Օմանը համաձայնության են հասել Հորմուզի նեղուցով նավագնացության քարտեզի շուրջ, սակայն որոշ հարցեր դեռ քննարկվում են։ Այս մասին հաղորդել է Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիին։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկել է Իրանի դեմ հարձակումները՝ կարգավորման շուրջ նախանշվող գործարքի ֆոնին, որի հիմնական դրույթները ներառում են Հորմուզի նեղուցի բացումը և միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունները։ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նավերի անցման երթուղու աշխարհագրական մանրամասները։
հորմուզի նեղուց
օման
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204448_171:0:2902:2048_1920x0_80_0_0_74582810d0ac804c61def79a00ed9e01.jpg.webp
հորմուզի նեղուց, օման, ամն, իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց, օման, ամն, իրանի իսլամական հանրապետություն
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել Հորմուզի նեղուցը նավագնացության համար ամբողջությամբ բացելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Իրանն ու Օմանը համաձայնության են հասել Հորմուզի նեղուցով նավագնացության քարտեզի շուրջ, սակայն որոշ հարցեր դեռ քննարկվում են։ Այս մասին հաղորդել է Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիին։
Ավելի վաղ սաուդյան Al-Hadath հեռուստաալիքը նշել էր, որ Իրանն ու Օմանը պայմանավորվածություն են ձեռք բերել Հորմուզի նեղուցը նավագնացության համար ամբողջությամբ բացելու վերաբերյալ։ Այդ պայմանավորվածությունը պետք է հաստատի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ համաձայնագրի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկել է Իրանի դեմ հարձակումները՝ կարգավորման շուրջ նախանշվող գործարքի ֆոնին, որի հիմնական դրույթները ներառում են Հորմուզի նեղուցի բացումը և միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունները։ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նավերի անցման երթուղու աշխարհագրական մանրամասները։