«Reno»-ն Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել է հողաթմբերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում «Reno» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Մուղնիի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

 shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Վիրավորները հարազատ եղբայրներ են։

Leave a comment