ՀՀ-ին 1000 Մվտ հզորությամբ ատոմակայան է պետք տվյալների կենտրոնների և այլ նախագծերի համար

https://arm.sputniknews.ru/20261014/hh-in-1000-mvt-hzvorutjamb-atvomakajan-e-petq-tvjalneri-kentrvonneri-ev-ajl-nakhagtseri-hamar-108099970.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/13/100027735_0:0:1600:1200_1920x0_80_0_0_1171bbb246b302139897671f5a83775b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), ատոմակայան, արա մարջանյան, ռուսաստան

հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), ատոմակայան, արա մարջանյան, ռուսաստան

Բաժանորդագրվել

Նոր հզորությունները Հայաստանին անհրաժեշտ կլինեն և՛ արդյունաբերությունը վերակենդանացնելու, և՛ էլեկտրատրանսպորտային ցանցը ընդլայնելու համար: Ամենատրամաբանական ընտրությունը ռուսական տեխնոլոգիաներն են։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի տնտեսության հեռանկարները, այդ թվում՝ տվյալների կենտրոնների կառուցումը, թելադրում են առնվազն 1000 մեգավատտ հզորությամբ ատոմակայան ունենալու անհրաժեշտություն: Այս մասին «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի կազմակերպած «Ատոմը` ապագայի էներգիա» երիտասարդական կրթական սեմինարի ժամանակ հայտարարել է էներգետիկայի հարցերով փորձագետ Արա Մարջանյանը:

Նա նշել է, որ ապագայում ցանկալի է երկրորդ նմանատիպ բլոկ կառուցել՝ հաշվի առնելով Հայաստանում տվյալների նոր կենտրոնների, մետաղաձուլական հզորությունների ստեղծումը, ինչպես նաև արդյունաբերության վերածննդի, նոր խոշոր քիմիական և դեղագործական արտադրական օբյեկտների բացման հեռանկարները:

Մեկ այլ գործոն է բնակչության բնական աճը և մեկ շնչի հաշվով էլեկտրաէներգիայի սպառումը, այդ թվում՝ էլեկտրական տրանսպորտի հաշվին:

«Վերջապես պետք է հաղթահարել այս ամոթալի իրավիճակը, երբ միլիոնավոր բնակչություն ունեցող Երևանն ունի մետրոյի միայն մեկ գիծ և ինը կայարան, մինչդեռ պետք է ունենար մետրոյի երեք գիծ և 24 կայարան», – ասաց Մարջանյանը։

Փորձագետի խոսքով` ամենատրամաբանական տարբերակը «Ռոսատոմի» տեխնոլոգիաներով նոր ատոմակայանի կառուցումն է, որոնց վրա աշխատելով է մեծացել հայ մասնագետների մի քանի սերունդ (հաշվի առնելով, որ «Ռոսատոմը» խորհրդային տեխնոլոգիական դպրոցի ժառանգորդն է)։ Ռուսաստանն այժմ ատոմային 25 էներգաբլոկ է կառուցում, որոնցից 21-ը` իր երկրից դուրս, ինչը ապացուցում է դրանց արդյունավետությունն ու պահանջված լինելը։

Ավելի վաղ՝ Երևանում լրագրողների հետ զրույցում Ալեքսեյ Լիխաչովը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությանն առաջարկվել է 1 ԳՎտ հզորությամբ ԱԷԿ–ի նոր բլոկ կառուցել։

Հավելենք, որ Հայաստանում գործում է մեկ ԱԷԿ՝ երկու էներգաբլոկով, ՋՋԷՌ-440 (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր, ВВЭР) տիպի սեյսմակայուն ռեակտորների հիման վրա, որոնք շահագործման են հանձնվել 1976 և 1980 թվականներին: ԱԷԿ-ը կանգնեցվել է 1989 թվականի մարտին՝ Սպիտակի երկրաշարժից հետո, սակայն երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին։

«Ռոսատոմի» օգնությամբ 2021 թվականին ավարտվել է ԱԷԿ-ի արդիականացումը։ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել Հայկական ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու գործընթաց սկսելու մասին:

Leave a comment