ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևանից մեկնելուց առաջ պատասխանել է լրագրողների հարցերին՝ ամփոփելով իր այցը։ Մասնավրապես լրագրողը անդրադարձել է է 5 և 4 մլրդ դոլարի վերաբերյալ երեկվա հայտարարություններին, որոնք մի շարք քննարկումների տեղիք են տվել
«Դուք նշեցիք 5 և 4 միլիարդ աջակցության մասին: Կարո՞ղ եք պարզաբանել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, քանի որ ձեր հայտարարությունը սխալ է մեկնաբանվում»,- փորձել է ճշտել լրագրողը:
Հարցին ի պատասխանը Վենսը նշել է․ «Երեկ ստորագրվեց մեր փաստաթղթերից մեկը, բայց նաև մեր որոշ հանդիպումների ժամանակ աշխատում ենք, որոնք մեծ ներդրումների մասին են, որոնք մեր լրատվամիջոցներին կհասնեն նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև կնքված որոշ լավ գործարքների շնորհիվ։։ Այս նախաձեռնություններից մեկը շատ մեծ տվյալների կենտոր է, իրականում, կարծում եմ, այն արդեն մեկնարկել է։ Տվյալների բազան կարող է ներկայացնել մինչև 4 միլիարդ դոլարի ընդհանուր ներդրում Հայաստանում։ Այն նաև կանխատեսում է մեծ թվով աշխատատեղեր հայրենիքում ապրող մարդկանց համար։ Սա դասական փոխշահավետ գործարք է։ Կարծում եմ՝ նախագիծը, ի վերջո, կարող է հասնել 4 միլիարդ դոլարի, արդեն իսկ տեսնում ենք զգալի ներդրումներ Հայաստանում, և ակնկալում ենք, որ այս միտումը շարունակական կլինի»,- ասել է նա։