ՌԴ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել Հայրենական մեծ պшտերազմի վետերանի մահվան կապակցությամբ

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել Հայրենական մեծ պшտերազմի վետերանի մահվան կապակցությամբ․

«Խոր վշտով տեղեկացանք Հայրենական մեծ պատերազմի վետերան Լաչին Վաղարշակովիչ Ստեփանյանի՝ կյանքի 101-րդ տարում անժամանակ մահվան մասին։

Լաչին Վաղարշակովիչը 16 տարեկանում կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Մարտական ուղի է անցել Կովկասից մինչև Եվրոպա, իսկ պատերազմից հետո ծառայել է Սևծովյան նավատորմի «Վորոշիլով» հածանավում։

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I և II աստիճանի շքանշաններով, «Արիության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Մարտական ծառայությունների համար», «Բուդապեշտի գրավման համար» մեդալներով։

Պատերազմի տարիներին նա սկսել է բանաստեղծություններ գրել։ 2025 թվականին Երևանում տեղի է ունեցել նրա ստեղծագործությունների՝ «Իմ ժամանակը, իմ հաղթանակը» ժողովածուի հանդիսավոր շնորհանդեսը։

Խորին ցավակցություն ենք հայտնում Լաչին Վաղարշակովիչի հարազատներին և մտերիմներին։

Հավերժ հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսներին»։

Leave a comment