Փլուզում Երևանի Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա

Բաժանորդագրվել

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik․ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում փլուզվել են շինարարական կառուցատարրեր, ընկել երթևեկելի հատված և մայթին։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վերաբերյալ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել օգոստոսի 14-ին՝ ժամը 20։46-ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբեր։

Ըստ նախնական տվյալների՝ տուժած անձինք չկան․ վնասվել է 4 ավտոմեքենա։

Հավելենք, որ մայրաքաղաքում ուժեղ անձրևի ու քամու հետևանքները զգացվել են նաև քաղաքի այլ հատվածներում։

Leave a comment