Ռուսաստանում և Ուկրաինայում քաղաքացիական զոհերի թիվը վերջին ամիսներին աննախադեպ է. ՄԱԿ


ՄԱԿ-ից հայտնել են, որ Ուկրաինայում 2022 թվականի ապրիլից ի վեր գրանցվել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ամենամեծ թիվը։ Հունիսին զոհվել է առնվազն 293 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 1990-ը:


Կազմակերպության տվյալով՝ 2026 թվականի առաջին վեց ամիսներին Ուկրաինայում զոհվել է շուրջ 1400 մարդ, ինչը 37%-ով ավելի է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ռուսաստանում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը նույնպես աճել է՝ տարվա առաջին կեսին եղել է 250 զոհ և շուրջ 1600 վիրավոր, ինչը 121%-ով ավելի է 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ:


Մանրամասները՝ տեսաշարում։

Leave a comment