https://arm.sputniknews.ru/20260814/bacahajtvel-en-ekeghecineric-katarvats-gvoghutjunnery-erku-andz-dzerbakalvel-e-ngn-105793581.html
Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գողությունները, երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գողությունները, երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
Sputnik Արմենիա
Տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել, մյուս մասը հայտնաբերվել է ավտոմեքենայում։ 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T21:52+0400
2026-08-14T21:52+0400
2026-08-14T21:54+0400
եկեղեցի
մատուռ
գողություն
բացահայտում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0e/105793081_4:0:1279:717_1920x0_80_0_0_d852b76d88acb0947c82623838b340b6.jpg.webp
Հայաստանում տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողություններ կատարած անձինք բացահայտվել են և ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը: Երկու եկեղեցիներից էլ հաղորդում էր ստացվել գողությունների վերաբերյալ:Նշվում է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր էին ստացվել, որ հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուռներից հափշտակվել էին խաչեր, գավաթներ, մյուռամաններ և եկեղեցական այլ պարագաներ։Պարզվել է, որ տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել։ Գողոնի մնացած մասը հայտնաբերվլ է մեքենայում։
2026
Լուրեր
am_HY
ՆԳՆ համայնքային ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ 2 անձ ձերբակալվել է
Sputnik Արմենիա
ՆԳՆ համայնքային ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ 2 անձ ձերբակալվել է
2026-08-14T21:52+0400
true
PT1M08S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0e/105793081_164:0:1120:717_1920x0_80_0_0_f3e1059cc53b19844c05ffa74e8e21f0.jpg.webp
եկեղեցի, մատուռ, գողություն, բացահայտում, видео
եկեղեցի, մատուռ, գողություն, բացահայտում, видео
Տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել, մյուս մասը հայտնաբերվել է ավտոմեքենայում։
Նշվում է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր էին ստացվել, որ հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուռներից հափշտակվել էին խաչեր, գավաթներ, մյուռամաններ և եկեղեցական այլ պարագաներ։
«Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ եկեղեցիներից ու մատուռներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ։ Օգոստոսի 14-ին՝ ժամը 16․50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Շահումյան գյուղի հատվածում նրանք հայտնաբերվեցին, գողություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվեցին և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Արտաշատի բաժին, իսկ մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք»,–հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Պարզվել է, որ տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել։ Գողոնի մնացած մասը հայտնաբերվլ է մեքենայում։