ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 9-ին որոշում է ընդունել, որով ՀՀ նախագահին առաջարկվել է Ժորա Արմենի Չիչոյանի թեկնածությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
Ժորա Չիչոյանը 31 տարեկան է և դատավորի պաշտոնում է 2022 թվականից։
Նա հայտնի է նաև մի շարք հանրային հնչեղություն ստացած գործերով, օրինակ՝ Մասիսի քաղաքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին կալանավորելու հարցով։
Նշենք, որ Ժորա Չիչոյանի հայրը՝ Արմեն Չիչոյանը, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական է, զբաղեցրել է ՀՀ Արարատի մարզի դատախազի պաշտոնը, իսկ հորեղբայրը՝ Սերգեյ Չիչոյանը, դատավոր է՝ սկսած 1999 թվականից։
Հասմիկ Սարգսյան