Եղիշե Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչում վառարանը չթույլատրվող վառելանյութով վառելու համար

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, այսօր Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստում շարունակվել է մեղադրյալների հարցաքննությունը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանում ցուցմունք է տվել մեղադրյալ Եղիշե Հակոբյանը, ով մեղադրվում է վառարանը բենզինով թեժացնելու մեջ, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել։

Հակոբյանը նշեց՝ մեղավոր է ճանաչում իրեն, որ վառարանը վառել է չթույլատրվող վառելանյութով, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել, բայց զինվորների մահը չի ընդունում որպես հրդեհի հետ կապված հետևանք, թե ինչի հետ է կապված մահը՝ իր համար նույնպես գաղտնիք է։

Նա պատմեց, որ դեպքի օրը Սոթքի զորամասում են եղել աշխատանքների, Տիգրան Մանասերյանը խնդրել է փոխարինել իրեն որպես պատասխանատու՝ ասելով, որ տեղ է գնալու, ինքն էլ համաձայնել է։ Նա պատմեց, որ ժամը 20։00-ի սահմաններում եկել են կացարան, երբ ներս է մտել, տեսել է, որ քաղաքացիական անձինք կան, սուճ էին խմում, ինչից հետո մոտ տասը րոպե անց նրանք գնացել են։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Leave a comment