Էդգար Ղազարյանի տեղափոխությունն ԱԺ դահլիճում կապ չունի երեկվա միջադեպի հետ․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք, երեկվա միջադեպից հետո ԱԺ դահլիճում Էդգար Ղազարյանի տեղը փոխվել է։
Առհասարակ, նա հորդորեց այդ տեղափոխությունը չդարձնել առանձնակի քննարկման առարկա, քանի որ քննարկելու ավելի լուրջ հարցեր կան։
Նա հավելեց, որ ԱԺ քարտուղարության հետ Էդգար Ղազարյանի տեղափոխության հարցն ավելի վաղ էր քննարկվել։
Հարցին՝ ինչո՞ւ է իշխանությունը անընդհատ քննարկումները տանում վիրավորանքի դաշտ, օրինակ՝ Դավիթ Ղազինյանի «մեծ խելք ունենալ պետք չէ» արտահայտությունն էլ ՔՊ-ն վիրավորանք ընդունեց, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իր կարծիքով՝ դա վիրավորանք չէր, բայց եթե որևէ մեկը խնդիր է տեսնում՝ ԱԺ-ն Էթիկայի հանձնաժողով է ձևավորել, կարող է հարցը վիճարկել այնտեղ։
Ընդդիմադիր պատգամավորը նկատում է՝ աղքատությունը Հայաստանում ահագնացող թվերի է հասել, ինչի մասին մտահոգվելն ավելի լավ կլինի, քան ինչ-որ արտահայտությունների քննարկումը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: