Ֆիդանը սպառնում է Երուսաղեմին՝ Իսրայելն ամբողջությամբ ջնջող քարտեզի մոտ լուսանկարվելուց ընդամենը մեկ օր անց. Իսրայելի ԱԳՆ

«Թուրքիայի արտգործնախարարը մեզ կարող է զերծ պահել իր դասախոսություններից և սպառնալիքներից: Իսրայելը թույլ չի տա, որ «Համասը» կրկին վերականգնի մեր քաղաքացիներին սպառնալու իր կարողությունը, և և Թուրքիան չի կարող փոխել դա», – նշվում է Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սպառնում է Իսրայելին՝ Իսրայելն ամբողջությամբ ջնջող քարտեզի մոտ լուսանկարվելուց ընդամենը մեկ օր անց։ Նա կարող է մեզ զերծ պահել իր դասախոսություններից և սպառնալիքներից։

Թուրքիան, որը դարձել է «Համաս» ահաբեկչական կազմակերպության շտաբը և ապաստան է տալիս նրա ահաբեկիչ առաջնորդներին, որևէ դեր չունի Գազայում Իսրայելի անվտանգության պայմանավորվածությունները որոշելու հարցում։

Առաջընթացի ուղին հստակ է․ «Համասը» պետք է զինաթափվի, իսկ Գազան՝ ապառազմականացվի։ Միայն դրանից հետո կարող են հաջորդել Իսրայելի հետագա քայլերը։

Իսրայելը թույլ չի տա, որ «Համասը» կրկին վերականգնի մեր քաղաքացիներին սպառնալու իր կարողությունը, և և Թուրքիան չի կարող փոխել դա», – նշվում է Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment