Թուրքիայում Էրդողանի նկարով պաստառը պոկած քաղաքացի է կալանավորվել

Քաղաքականություն

14.08.2026 | 16:36

Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Դևրեք շրջանում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարով պաստառը պոկելու և վնասելու մեջ մեղադրվող Ուֆուք Օրենը կալանավորվել է, ermenihaber-ը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին՝ Անկարայի խճուղում գտնվող վերնանցումներից մեկի վրա։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ուֆուք Օրենը հոգեբանական խնդիրներ ունի։ Ականատեսները բջջային հեռախոսներով նկարահանել էին, թե ինչպես է նա վնասում պաստառը, ապա մոտոցիկլետով հեռանում տարածքից։

Ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո՝ օգոստոսի 9-ին, դատարանը նրան ազատ էր արձակել դատական հսկողության պայմանով։ Սակայն դատախազությունը բողոքարկել էր ազատ արձակման որոշումը, ինչից հետո Օրենը կրկին բերման է ենթարկվել և կալանավորվել։

 

 

Leave a comment