Շաբաթվա վերջին Հորմուզի նեղուցով նավագնացության ծավալը շարունակում է մնալ օգոստոսի միջին ցուցանիշից ցածր: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով նավերի տեղաշարժերի մշտադիտարկման տվյալներին։
«Շաբաթվա վերջին Հորմուզի նեղուցով նավագնացության ծավալը ամսական միջին մակարդակից նվազել է՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև անկայուն հարաբերությունների պատճառով, քանի որ երկու երկրներն էլ նեղուցի նկատմամբ վերահսկողության իրենց հակադիր հավակնություններն են ներկայացնում», – փոխանցում է Reuters-ը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները վերահսկում է Հորմուզի նեղուցը և խոստացել էր պահպանել այդ իրավիճակը։
Ի պատասխան Թրամփի հայտարարությանը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» կամավորական ուժերի ղեկավար Հոսեյն Թայեբը հայտարարել է, որ Իրանը շարունակում է վերահսկել Հորմուզի նեղուցը և կառավարել այն։