Սիցիլիայում, Կատանիայի օդանավակայանում թռիչքները դադարեցված կմնան մինչև շաբաթ առավոտ՝ Էթնա հրաբխի շարունակվող ակտիվության, մոխրի արտանետումների պատճառով։ Անցած շաբաթվա ընթացքում տարերքն արդեն հանգեցրել է հարյուրավոր չվերթների չեղարկման և այլ ուղղություններով ուղղորդման
Սիցիլիայում, Կատանիայի օդանավակայանում թռիչքները դադարեցված կմնան մինչև շաբաթ առավոտ՝ Էթնա հրաբխի շարունակվող ակտիվության, մոխրի արտանետումների պատճառով։ Անցած շաբաթվա ընթացքում տարերքն արդեն հանգեցրել է հարյուրավոր չվերթների չեղարկման և այլ ուղղություններով ուղղորդման։
Օդանավակայանի օպերատոր SAC-ի հայտարարության համաձայն՝ կղզու այս կարևորագույն տրանսպորտային հանգույց ժամանումները (Իտալիայում ուղևորահոսքով հինգերորդը) դադարեցված են մինչև օգոստոսի 15-ի՝ տեղական ժամանակով ժամը 02:00-ն (GMT 00:00)։
Ուղևորներին խստորեն խորհուրդ է տրվում օդանավակայան մեկնելուց առաջ իրենց ավիաընկերություններից ճշտել թռիչքների կարգավիճակը։
Շարունակվող սահմանափակումները համընկել են ամառային արձակուրդների սեզոնի ամենաթեժ շրջանին՝ ազդելով հազարավոր ճանապարհորդների վրա և լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծելով Սիցիլիայի մյուս օդային նավահանգիստնե