https://arm.sputniknews.ru/20260814/gnaceq-tvogh-chatgpt-n-buzhi-dzez-anna-hvovhannisjany-ab-khvorhurdnery-lsvogh-buzharunerin-105776214.html
«Գնացե՛ք, թող ChatGPT-ն բուժի ձեզ»․ Աննա Հովհաննիսյանը՝ ԱԲ խորհուրդները լսող բուժառուներին
«Գնացե՛ք, թող ChatGPT-ն բուժի ձեզ»․ Աննա Հովհաննիսյանը՝ ԱԲ խորհուրդները լսող բուժառուներին
Sputnik Արմենիա
Աննա Հովհաննիսյանը խոսել է զովացնող սարքերի ռիսկերի, առողջապահական համընդհանուր ապահովագրական համակարգի, արհեստական բանականության ու թվային օգնականների մասին։ 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T14:52+0400
2026-08-14T14:52+0400
2026-08-14T14:52+0400
հայաստան
օդորակիչ
աննա հովհաննիսյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105639221_0:0:1920:1080_1920x0_80_0_0_642ce0eff59f2df2d06f2787761ebe2b.jpg.webp
Որքան էլ հաճելի է զով միջավայրում գտնվելը, զովացնող սարքերը կարող են բացասական հետևանքների հանգեցնել, դրանցից խուսափելու համար պետք է ընդամենը մի քանի կանոնի հետևել։ «Աջափնյակ» բժշկական կենտրոնի «Թերապևտիկ» ծառայության ղեկավար, թոքաբան, «Տարվա թերապևտ» ոսկե դափնեկիր Աննա Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի շրջանակում խոսել է ռիսկերի մասին և մի քանի խորհուրդ տվել։«Պետք է խուսափել ջերմաստիճանի կտրուկ տատանումներից՝ շատ տաք միջավայրից անմիջապես սառը տարածք չանցնել, ինչպես նաև թույլ չտալ, որ օդի սառը հոսքն ուղղակիորեն ազդի քրտնած օրգանիզմի վրա: Ամռան այս շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ պացիենտները դիմում են օդորակիչի պատճառով առաջացած մրսածության, ջերմության բարձրացման, կոկորդացավի, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումներով»,–ասում է նա:Ռիսկերը մեղմելու համար մասնագետը խորհուրդ է տալիս օդորակիչի հետ համատեղ օգտագործել օդը խոնավացնող սարքեր, ընդունել առատ հեղուկներ, խուսափել ծանր, յուղոտ սննդից և արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց:Հովհաննիսյանը խոսել է նաև առողջապահական համընդհանուր ապահովագրական համակարգի, արհեստական բանականության ու թվային օգնականների մասին։«Այսօր հաճախ ենք բախվում իրավիճակների, երբ պացիենտն ավելի շատ ChatGPT-ի կարծիքին է վստահում, քան մասնագետի խոսքին, և նման դեպքերում ես նույնիսկ կեսկատակ ասում եմ՝ «դե գնացե՛ք, թող ChatGPT-ն էլ ձեզ բուժի»», – նշում է բժիշկը:Ինչքան էլ ժամանակակից աշխարհը տանի դեպի արհեստական բանականություն, նա կողմնակից է բժշկի անձնական զննմանն ու տրամաբանական վերլուծությանը։Ամբողջական զրույցը` տեսանյութում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105639221_350:0:1790:1080_1920x0_80_0_0_1d4741d4d05a2f906558b29843e15ff0.jpg.webp
հայաստան, օդորակիչ, աննա հովհաննիսյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, օդորակիչ, աննա հովհաննիսյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Աննա Հովհաննիսյանը խոսել է զովացնող սարքերի ռիսկերի, առողջապահական համընդհանուր ապահովագրական համակարգի, արհեստական բանականության ու թվային օգնականների մասին։
«Պետք է խուսափել ջերմաստիճանի կտրուկ տատանումներից՝ շատ տաք միջավայրից անմիջապես սառը տարածք չանցնել, ինչպես նաև թույլ չտալ, որ օդի սառը հոսքն ուղղակիորեն ազդի քրտնած օրգանիզմի վրա: Ամռան այս շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ պացիենտները դիմում են օդորակիչի պատճառով առաջացած մրսածության, ջերմության բարձրացման, կոկորդացավի, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումներով»,–ասում է նա:
Հովհաննիսյանը խոսել է նաև առողջապահական համընդհանուր ապահովագրական համակարգի, արհեստական բանականության ու թվային օգնականների մասին։
«Այսօր հաճախ ենք բախվում իրավիճակների, երբ պացիենտն ավելի շատ ChatGPT-ի կարծիքին է վստահում, քան մասնագետի խոսքին, և նման դեպքերում ես նույնիսկ կեսկատակ ասում եմ՝ «դե գնացե՛ք, թող ChatGPT-ն էլ ձեզ բուժի»», – նշում է բժիշկը:
Ինչքան էլ ժամանակակից աշխարհը տանի դեպի արհեստական բանականություն, նա կողմնակից է բժշկի անձնական զննմանն ու տրամաբանական վերլուծությանը։
Ամբողջական զրույցը` տեսանյութում։