Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բրազիլական ֆուտբոլի գերաստղ Նեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին արդեն այս տարի, եթե չստանա Բրազիլիայի ազգային հավաքականից հրավեր՝ մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։
Նեյմարին մեծ ֆուտբոլում պահող միակ շարժիչ ուժը աշխարհի առաջնությանը մասնակցելու և այն հաղթելու ցանկությունն է։
34-ամյա Նեյմարը Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 128 հանդիպում, դարձել 79 գոլի հեղինակ և համարվում է ազգային թիմի պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։