Քաղաքականություն
14.08.2026 | 14:14
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստից հետո Factor TV-ն պատգամավորներից հետաքրքրվեց, թե ինչ հարց է քննարկվել նիստում։
Մասնավորապես՝ Վահագն Ալեքսանյանին հարցրինք` արդյոք նիստը գումարվել էր ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի հարցով։
«Մենք սրիկաների մասով նիստեր չենք գումարում»,- պատասխանեց Ալեքսանյանը։
Մեր ճշտող հարցին` արդյոք այդ ձևակերպումը վիրավորական խոսույթ չէ, հատկապես երբ իշխանության ներկայացուցիչները երեկվանից քննադատում են նույն խոսույթը, Ալեքսանյանն արձագանքեց:
«Դա իրերն իրենց անուններով կոչելու մասին է»,- ասաց Ալեքսանյանը։
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան