ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը շարունակում է պնդել, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը պետք է ներողություն խնդրի ՔՊ-ից։ Այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը «սրիկայաբար» արտահայտությունն արեց՝ ուղղված իշխանություններին, ՔՊ խմբակցության անդամները նրան վիրավորում են իրենց ելույթներում ու պահանջում, որպեսզի ներողություն խնդրի։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդեւանյանի ելույթին ԱԺ նիստում պատասխանեց Ռուբեն Ռուբինյանը․ «Պարոն Վարդեւանյան, ասում եք՝ պետք չէ սխալին սխալով պատասխանել։ Կներեք՝ իսկ դուք գիտե՞ք, որ դա սխալ է, դուք ելույթ ունենալիս ասացի՝ ըստ ձեզ սխալ է։ Հիմա մենք ինչ գիտենք՝ դուք դա սխալ եք համարում, թե ոչ։ Գոյություն ունի այպիսի մի պարզ սիլլոգիզմ՝ եթե սրիկան վիրավորանք է, ապա Էդգար Ղազարյանը պետք է ներողություն խնդրի։ Եթե սրիկան վիրավորանք չէ, ուրեմն լրիվ նորմալ է, որ Էդգար Ղազարյանին անվանենք սրիկա։ Պարոն Ղազարյանը Սբխեչի ուլ չի, որ բերենք ստեղ մորթենք, բայց առաջարկվում է անել պարզ բան՝ հնչել է վիրավորանք, թե ներողություն խնդրի, ինչն է այստեղ անհասկանալի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Այնուհետեւ Ռուբեն Ռուբինյանն այս հարցով ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից եւ ասաց․ «Սա քուչա չի, սա բազառ չի, սա պատերազմ չի, ինքն ամեն դեպքում հայ է, ես չեմ ուզում իրեն ատել, ձեզ էլ բացարձակ չեմ ատում, մենք ձեզ չենք ատում։ Բայց մի արեք այնպես, որ այս ամեն ինչը դառնա զրոյական խաղ։ Մենք ընդամենը ձեզ ցույց տվեցինք, թե ինչպիսի տհաճ բան է, երբ մեկին անվանում ես սրիկա։ Եթե դուք դա գիտակցում եք եւ այդ տրամաբանությունը կիսում եք, խնդրում եմ, անդրադարձեք, եւ փակենք այս թեման։ Որոշումը ձերն է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: