Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին | armlife.am

87 տարեկանում մահացել է Անատոլի Կաշպիրովսկին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա տնօրեն Սերգեյ Ռուդիխը։

«Ցավոք, Անատոլի Միխայլովիչը հեռացավ կյանքից այսօր առավոտյան՝ ժամը 6:45-ին։ Նա 87 տարեկան էր», — ասել է Ռուդիխը։

Նրա խոսքով՝ մահվան հավանական պատճառը կարող էր լինել տարիքը։

Կաշպիրովսկին լայն ճանաչում է ձեռք բերել 1980-ականների վերջին՝ հեռուստատեսային հոգեթերապևտիկ սեանսների շնորհիվ։ Նրան հրաժեշտ տալու ամսաթիվն ու ժամը կհայտարարվեն քիչ ավելի ուշ։

Leave a comment