Պարոն Ղազարյան, պարոն Կարապետյան ասելիք ունե՞ք. շատ լավ, դուք ընտրեցիք էս ճանապարհը. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

14.08.2026 | 11:54

Ազգային ժողովում տեղի ունեցած լարված քննարկումներից և փոխադարձ մեղադրանքներից հետո նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը փորձեց վերջնական հստակություն մտցնել ստեղծված իրավիճակում։ Նախքան օրակարգային հաջորդ հարցին անցնելը, նա դիմեց ընդդիմադիր պատգամավորներին՝ հասկանալու նրանց վերջնական դիրքորոշումը։

Ռուբինյանը նախ հետաքրքրվեց, թե արդյոք Էդգար Ղազարյանը, որից նախորդիվ ներողություն էր ակնկալվում, ասելիք ունի․ «Պարոն Ղազարյան, ասելիք ունե՞ք։ Միացրեք պարոն Ղազարյանի խոսափողը»։

Ղազարյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգը թույլ չի տալիս պատգամավորների միջև նմանատիպ ոչ ֆորմալ ձևաչափով երկխոսությունների ծավալում։

Երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը նույնպես հրաժարվեց հանդես գալ խոսքով, Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Շատ լավ, հարգելի՛ գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment